Բաժիններ՝

Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը քննարկելու

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը ներկայացրեց միջնորդություն՝ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը գրավ կիրառելու միջնորդություն ներկայացնելիս նշեց, որ օրեր առաջ իր պաշտպանյալի մոտ կրկնակի հետազոտություն է կատարվել, որից պարզ է դարձել, որ նրա առողջական վիճակի բացասական դինամիկան կրկնապատկվել է։ Ավելին՝ այդ պայմաններում նրան կալանքի տակ պահելը հավասարազոր է խոշտանգման։

Ինչ վերաբերում է գրավի չափին, Լ. Բաղդասարյանն ասաց, որ այն կարող է սահմանվել մինչև 25 մլն դրամ։

«Իմ պաշտպանյալն արդեն տևական ժամանակ գտնվում է  քաղաքացիական հիվանդանոցում, նրա առողջական վիճակում գրանցվում է բացասական դինամիկա, ուստի դատարանից ակնկալում եմ բավարարել ներկայացրած միջնորդությունը»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։

Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ միջնորդությունը քննարկելու, որոշումը կհրապարակվի այսօր ժամը 17։30-ին։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս