Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կաշառք ստանալու դիմաց մի խումբ զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք:
Oգոստոսի 14-ին, ժամը 22.40-ի սահմաններում, Ջերմուկի «Սպիտակ հող» կոչվող հանդամիջյան ճանապարհին «Տ-40» տրակտորը դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը. 51-ամյա տրակտորիստ Վահրամ Եղիազարյանը տեղում մահացել է:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 14-ին, ժամը 20.10-ին, Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Հարավարևմտյան Բ2 թաղամասի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի:
«Ես ուզում եմ հասկանալ՝ իմ մեղքը ո՞րն է, որ մրցույթը հաղթել է մարդը, բայց պարզվել է՝ իմ ընկերուհին է: Ես տեղյակ չեմ ընդհանրապես մրցույթից: Ընկերուհի ասելով՝ այնպես չէ, որ ես տեղյակ եմ՝ ինքն ինչ մրցույթների է մասնակցում կամ ինչ է հաղթում: ԱԺ-ում էլ կազմակերպչական աշխատանքներից բացարձակ ոչ մի բանից տեղյակ չեմ:
Որսորդությամբ զբաղվելու կարգի փոփոխությունն անհիմն է ու ենթակա է վերանայման։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Օգոստոսի 15-ին, ժամը 10:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան բարձրացել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասում գտնվող «Աղբյուրակ» խանութի տանիքին և չի կարողանում ինքնուրույն իջնել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իռլանդիայի «Շանոն» միջազգային օդանավակայանում բռնկել է Omni Air International ամերիկյան չարտերային ավիաընկերության ինքնաթիռի շասսին: Այս մասին հայտնել է The Sun թերթը:
Միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի աճյունը ԱՄՆ-ից կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բժշկական կենտրոնից օգոստոսի 13-ին անգիտակից վիճակում ուղղաթիռով Երևան է տեղափոխվել 15-ամյա տղա, ով գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում:
Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներն այսօր առաջինն են դիմավորել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլը հաղթահարած «Արարատ-Արմենիային»:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստում հրաժարվեց մեկնաբանել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, թե դասախոս Գագիկ Շահնազարյանը քննության ժամանակ «խաչապուրի է խժռել»:
«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 14-ին, ժամը 21.20-ին, Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Արմինե Կ.-ին, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև՝ վերոհիշյալ առերևույթ չարաշահումներին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից ևս մեկի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենի առնչություն ունենալու վերաբերյալ:
Վրացի փրկարարներն ինտենսիվ որոնումների շնորհիվ գտել են Սվանեթի լեռներում կորած բելառուսցի զբոսաշրջիկ կանանց. նրանցից երկուսը զոհվել են, մեկը տուժել է եւ գտնվում է ծանր վիճակում: Այդ մասին հայտնել է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
Կյանքից հեռացել է հայտնի ջազային երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` կոմպոզիտոր, դաշնակահար Արմեն Մերաբովը: Այս մասին տեղեկանում ենք Մարիան Մերաբովայի ֆեյսբուքյան էջից:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոոսի 15-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն դադարեցվել է Արարատի մարզի Ներքին Դվին, Վերին Դվին, Նորաշեն, Վերին Արտաշատ, Հնաբերդ, Բերդիկ, Այգեստան համայնքների գազամատակարարումը:
Օգոստոսի 15-ին, ժամը 05:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղում այրվում է մթերային խանութ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել Լևազ համայնքի տարածք: ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ գիհիները տակից անընդհատ վառվում են, ինչն աննկատելի բան է և կրակը տեղ-տեղ դուրս է գալիս: Ըստ նրա՝ նույնը Խոսրովի անտառում էր:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր կառավարության նիստում տեղեկացրեց, որ օրեր առաջ ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգնություն են ուղարկել Սիրիա:
Օգոստոսի 14-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 11-րդ փողոցի թիվ 24 տան այգում 1 շաբաթ շարունակ արջը պարբերաբար վնասում է խաղողի վազերը և բերքը. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից շոկոլադի արտահանումը աճել է 30.3 տոկոսով: Քաղցր հայրենիք:))»:
«911» ծառայությանն օգոստոսի 14-ին, ժամը 20:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 41 տան բակում կայանած ավտոմեքենայի դուռը փակվել է, երեխան (1 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ բնապահպանները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Կառավարության նիստը՝ ուղիղ
Օգոստոսի 14-ին, ժամը 22:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Խաչի ձոր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տղամարդը, որը Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիայի նահանգ) կրակ է բացել ոստիկանների վրա, կալանքի տակ է վերցվել: Այս մասին ասված է քաղաքի ոստիկանական վաչության Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Առնվազն 23 մարդ է տուժել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով, որի շարժիչը բռնկել է մերձմոսկովյան «Ժուկովսկի» օդանավակայանից դեպի Սիմֆերոպոլ մենկումից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայություններում:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հերքել է նախարարության աշխատակցի տարեդարձի կապակցությամբ կրկեսային միջոցառումներ կազմակերպելու և ծաղրածու հրավիրելու վերաբերյալ տեղեկատվությունը:
Քանի դեռ աղբահանության հարցով կառավարությունն արտահերթ նիստ չի հրավիրել, իսկ «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողով չի ստեղծել, Երևանի քաղաքապետարանին ցանկանում եմ հուշել, որ բացի աղբահանության խնդրից, Երևանն ունի բազմաթիվ այլ լրջագույն խնդիրներ։