Բաժիններ՝

«Սեպտեմբերից Երևանի փողոցներում սպասվում է տրանսպորտային կոլապս». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի դեռ աղբահանության հարցով կառավարությունն արտահերթ նիստ չի հրավիրել, իսկ «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ քննիչ հանձնաժողով չի ստեղծել, Երևանի քաղաքապետարանին ցանկանում եմ հուշել, որ բացի աղբահանության խնդրից, Երևանն ունի բազմաթիվ այլ լրջագույն խնդիրներ։

Սեպտեմբերից Երևանի փողոցներում սպասվում է տրանսպորտային կոլապս։

Մեքենաների թիվը շեշտակի ավելանում է, իսկ ճանապարհները չեն ադապտացվում այս քանակի մեքենաներին։

Ցանկանում եմ օգնել Երևանի քաղաքապետարանին և առաջարկել մի քանի լուծումներ։

Երևանի ճանապարհներին հիմնականում խցանում են առաջացնում սպասարկող, մատակարարող և օժանդակ ծառայություններ մատուցող մեքենաները՝ առաքիչները, մատակարարները, տեխնիկական սպասարկում իրականացնող մեքենաները։

Երևանի սպասարկման և առևտրային կետերի մատակարարումն ու տեխնիկական սպասարկումն այսօր կանոնակարգված չէ և այն իրականացվում է օրվա բոլոր ժամերին, այսինքն ում երբ հարմար կլինի։

Արդյունքում բեռնատար մեքենաները, կայանատեղերի բացակայության պատճառով կանգնում երկրորդ, իսկ հաճախ նաև երրորդ շարքում՝ առաջացնելով խցանումներ ամբողջ քաղաքում։

Ելնելով վերոգրյալից, կարծում եմ, որ Երևանի քաղաքապետարանը պետք շտապ կարգով կանոնակարգի այս հարցը՝ առաքման, մատակարարման և տեխնիկական սպասարկման ծառայությունների համար աշխատանքային ժամեր հայտարարելով առավոտյան 6-ից մինչև 8-ը, կամ երեկոյան 22-ից 24-ը։

Այս որոշման արդյունքում առավոտյան 6-ից աշխատանքի դուրս կգան ոչ միայն առաքիչները՝ իրենց մեքենաներով, այլև պահեստի պատասխանատուները, տնօրենները, գրասենյակների ղեկավարները և այլ ծառայությունների աշխատակիցներ։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ քանակի մեքենա կպակասի Երևանի փողոցներից, եթե նշված աշխատանքներն իրականացվեն առավոտյան ժամերին և որքան կթեթեւանան քաղաքի փողոցները»։

Քանի դեռ աղբահանության հարցով կառավարությունն արտահերթ նիստ չի հրավիրել, իսկ <<Իմ քայլը>> խմբակցությունը ԱԺ քննիչ…

Gepostet von Artur Ghazinyan am Mittwoch, 14. August 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս