Ամուլսարի հանքավայրի շահագործման ուսումնասիրության միջազգային փորձագիտական եզրակացության ստացումից հետո վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ հանքի հետ կապված գործով քրեական հետապնդումը շարունակելու հիմքեր չկան։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում իր դստեր՝ Շուշանի հետ շրջայց է անցկացնում Երան ժամանած զբոսաշրջիկների համար:
Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ 2019թ. հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով: ՀՀ վիճակագրական կոմիտեի էջում այս ցուցանիշը դեռևս հրապարակված չէ։ Գործազուրկների վերաբերյալ տվյալ առկա է միայն այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով։ Ըստ այդմ՝ 2019 թ. առաջին եռամսյակում 2018-ի նույն ժամանակաշրջանի համեմատ գործազուրկների թիվն աճել է 6.7%։
Օգոստոսի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 32-ամյա մի տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել: Ըստ նախնական տվյալների, նրան Ադոնցի փողոցում դանակահարել էին:
13․08․2019թ.-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների կողմից ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր՝ Ալեքսան Զաքարյանը, տնօրենի խորհրդական Արմեն Խանամիրյանը և «Էլլիպս Ջի Էյ» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականուշ Սահակյանը։
Որպես «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրեն պաշտոնավարել եմ 2018թ.-ի հուլիսից մինչև 2019թ.-ի մարտի 4-ը, որի ընթացքում Ճանապարհային ոստիկանությունից գումար չեմ վերցրել։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ֆինանսական միջոցներ հատկացնել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար:
Բարսելոնա-Երևան չվերթն իրականացնող օդանավի հիմնական անիվներում տեխնիկական խնդիրներ են հայտնաբարվել։ Այս մասին տեղեկացնում է «Արմենիա ավիաընկերությունը։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքավայրի տարածքում ստորգետնյա ջրերը ուղղակիորեն չեն թափվի Կեչուտի ջրամբար, քանի որ Կեչուտի ջրամբարի տակ կան դեպի ներքև հոսող ուղղահայաց հիդրալվիկ սահանցումներ, սիկ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի:
Օգոստոսի 12-ին, ժամը 19.55-ին, 67-ամյա մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել է, որ մեկ ժամ առաջ թիվ 12 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, 116 հազար դրամ արժողության կախազարդով ոսկյա շղթա, 100 հազար դրամանոց ոսկյա խաչ և բանկային քարտ:
Հայաստանի սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Առնվազն 225 մարդ է զոհվել Հնդկաստանում մոլեգնող հեղեղումներից, որոնք առաջացել են հզոր մուսոնային տեղատարափների հետեւանքով: Ինչպես օգոստոսի 14-ին հայտնել է India Today հանդեսի կայքը, վերջին օրերին հիմնականում տուժել են երկրի հարավային եւ արեւմտյան ափերը:
Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու երեկ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը և հասարակությունը հնարավորություն ունենային լսելու իրավիճակի երկու կողմերին։ Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է և նպատակը պարզ է:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում օգոստոսի 14-ին գումարվել է հանձնաժողովի նիստ:
Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանը մինչև մարտական դիրքը թողնելը գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում մարմնական վնասվածքներ չի ունեցել: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
Քաղաքացու կողմից ներկայացրած բողոքի հիման վրա, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության մասնագետները Սևան-Գավառ-Սևան ներմարզային երթուղին սպասարկող ավտոբուսի շահագործման անվտանգության և սպասարկման դիտարկումներ և ուսումնասիրություններ են իրականացրել:
«Երեկ մոտ 2 ժամ տևող վարչապետի և վարչապետի կողմից պարտադրված քաղաքապետի այդ շոուն նայեցինք, ինքը լավ ֆորմատ էր, բայց վերածվել էր շոուի: Դա փոքրիկ շոու էր՝ կազմակերպված շոումենի և նախկին լրագրողի միջև, այնտեղ քննարկվում էին հարցեր, որոնք պետք է վաղուց քննարկած լինեին ու այդ խնդրի լուծումներն ունենային»,- այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց «Իմ աղբը» թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
Կյանքի 81-րդ տարում վախճանվել է բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արտակ Ոսկանյանը: Այս մասին հայտնեցին Հայաստանի գրողների միությունից:
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Յոթ հրշեջ ինքնաթիռներ եւ ինը ուղղաթիռներ, ինչպես նաեւ շուրջ 300 հրշեջներ, զինվորականներ եւ կամավորներ են մարում սաստիկ հրդեհը, որն օգոստոսի 13-ից շարունակվում է Հունաստանի Եվբեա կղզու սոճու անտառում՝ լեռների լանջերին: Օգոստոսի 14-ին այդ մասին հայտնել է Հունաստանի Skai հեռուստաալիքը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով:
Ստանալով ապրանքները՝ խաբեությամբ քաղաքացիներին ամբողջությամբ կամ մասնակի չեն վճարվել այդ գումարները:
«Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը բավական զգայուն է: Արցախի ԱԳ նախարարությունն արդեն հայտարարություն արել է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Կանեփ-կակաչ-2019թ» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության ՔՀԳՎ, Եղեգնաձորի և Նոր Նորքի բաժինների քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 13-ին, ժամը 08.10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 33-ամյա Հայկ Ս.-ն, որը օգոստոսի 8-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
2019 թվականի հունիսի 6-ի Կառավարության նիստում վարչապետն Արդարադատության նախարարությանը հանձնարարել է քննարկել բռնության կոչերը քրեականացնելու նպատակահարմարության հարցը։
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը ցուցմունք է տվել Ալեքսանդր Զաքարյանի դեմ, ինչի պատճառով ազատ է արձակվելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության նախկին մամուլի խոսնակ Լիլիթ Նիկոյանը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Թիան Էրլունին: Հանդիպման նպատակն էր քննարկել երկու բարեկամ պետությունների անվտանգության մարմինների միջև փոխգործակցությանն ու փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։
Թուրքիայի Էսքիշեհիր նահանգի անտառային տարածքներից մեկու դեռևս անհայտ պատճառներով խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքների մեջ ներգրավվել են շուրջ 100 հրշեջ, 2 ուղղաթիռ և տասնյակ համապատասխան մեքենաներ։
«911» ծառայությունը օգոստոսի 14-ին, ժամը 00:38-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:
Կիևյան կամրջից օգոստոսի 7-ին ցած նետված աղջիկը մահացել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Արմենիա» ԲԿ-ից։ Աղջիկը մահացել է երեկ՝ օգոստոսի 13-ին վերակենդանացման բաժանմունքում։