«Բոլորից շուտ: Դե գրեթե» Telegram-ալիքը հրապարակել է Ժուկովսկի օդանավակայանի շրջանում ինքնաթիռի կոշտ վայրէջքի վայրից ուղեւորների տարահանման տեսագրությունը, որը տրամադրել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Երթևեկության անվտանգության բարելավման և խաչմերուկի անցանելիության բարձրացման նպատակով 2019 թվականի օգոստոսի 16-ից Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նոր Զելանդիայի Ուղղիչ հիմարկությունների վարչությունում խոստովանել են, որ Բրենտոն Թարանթին, որը մեղադրվում է մարտի 15-ին Քրայսթչերչում ահաբեկչական գործողություններ կատարելու մեջ, սխալմամբ թույլ են տվել բանտի մենախցից նամակ ուղարկել ազատություն:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 16-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Սասունցի Դավիթ փողոցի 40-70 համարների, Աթոյան, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով, Չեռնիշևսկի փողոցների ջրամատակարարումը:
Օգոստոսի 14-ին, ժամը 9-ին, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Կոնդում ապօրինի ծառահատում է, անհայտ անձինք դանակով և մահակներով հարձակվել են իրենց աշխատակիցների վրա: Երկու րոպե անց ստացվել է նոր ահազանգ. անհայտ քաղաքացին հայտնում էր, որ Ռուսթավելու փողոցում դանակահարություն է, մեկի ոտքին են խփել՝ արնհոսում է:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու սկզբնամասում՝ առվի մեջ, 2 հատ պայթուցիկ սարք է նկատվել:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մամիկոնյան փողոցում այրվել է կուտակած խոտ:
ՀՀ Զինված ուժերի ևս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տնտեսագիտական համալսարանի դասախոսը քննություն վերցնելու ընթացքում, պատկերացնու՞մ եք, խաչապուրի է կերել: Եվ այս «դարի հանցագործությունը» Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը անմահացրել է ֆոտոսյուժեով ու որպես top-news ներկայացրել լրագրողներին»:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ասում են՝ Փաշինյանը վկայակոչելով իր ծանրաբեռնված գրաֆիկը եւ զբաղվածությունը, այսօր չի ընդունել Ամուլսարի հարցով կառավարության շենքի մոտ բողոքող հպարտ քաղաքացիներին»:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիա:
«Կանեփ-Կակաչ» համալիր-օպերատիվ-կանխարգելիչ միջոցառուման շրջանակներում օգոստոսի 15-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Դոհա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԱՄՆ քաղաքացի 39-ամյա Մովսես Բ.-ն:
«Դատարանը քիչ առաջ բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիրի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Վերջինիս ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի մասով»:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։
Օգոստոսի 15-ին, ժամը 17:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից (անցել է արգելապատնեշը):
Բարձրագույն որակավորման կոմիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարականով պետք է համապարփակ քննարկի և տրամադրի ամբողջական տեղեկատվություն Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկոտոր Ռուբեն Հայրապետյանի ատենախոսության վերաբերյալ։
Նեպալի իշխանությունները պլանավորում են կխստացնել Էվերեստ լեռը նվաճողների համար սահմանված կանոնները վերջին սեզոնում լեռնագնացների շրջանում մահացության բարձր մակարդակի պատճառով: Այս մասին հայտնել է Himalayan Times թերթը:
Արմեն Ջիգարխանյանն իրեն նորմալ է զգում, նա ոչ մի վիրահատության չի ենթարկվել, հաջորդ շաբաթ նա պլանավորում է գալ թատրոն: Այս մասի ՌԻԱ Նովոստիին հայտնել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:
Օգոստոսի 15-ին, «Կանեփ-Կակաչ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության ու ենթակա բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումներով, 38-ամյա մի քաղաքացու մեքենայում դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց:
Ինչպես հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով:
Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հնարավոր վտանգներից խուսափելու համար օգոստոսի 12-14-ը փրկարարների կողմից տարբեր տեղամասերում իրականացվել է արհեստական քարաթափում: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երգիչ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Վարդավառին գորգեր լվանալու ակցիայի համար ԱԺ-ից տրամադրված 5 մլն դրամի հաշիվները՝ գրելով. «2015-ի իմ 5 համերգից կազմված համերգաշարի ընդանուր բյուջեն կազմել էր հենց 5 մլն դրամի մոտ գումար:
Մերձմոսկվայում կոշտ վայրէջք կատարած ինքնաթիռի ուղեւորները բարեհաջող փայրէջքից հետո սելֆիներ են արել անձնակազմի հետ: Այդ մասին վկայում են այն լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք ՌԻԱ Նովոստիին տրամադրել է այդ չվերթի ուղեւոր Ստեփան Հակոբյանը:
Այսօր, օգոստոսի 15-ին ժամը 13:30-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ «Jeep Wrangler» մակնիշի ավտոմեքենան կորցնելով ինքնակառավարումը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց: Ավտոմեքենայում են եղել Հայաստանի քաղաքացիներ՝ ծնողներն իրենց երկու երեխաների հետ:
Օգոստոսի 15-ին, ժամը 08:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցում՝ կիսակառույց շինության (1 հարկանի) տանիքում, քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանը հերքում է լուրերը, թե Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունն որևէ կապ ունի իր հոր հետ, որը Լիբանանի կառավարության ներկայացուցիչ է։
Մոսկվայի մարզում A321 ինքնաթիռի կոշտ վայրէջքի ժամանակ տուժածների թիվը հասել է 55-ի, նրանց թվում կա 17 երեխա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը:
ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 15-ի հերթական նիստին որոշում կայացրեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու, 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին։
ՀՀ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ու պատվարի կայունության հետազոտություն նախաձեռնելու գործընթացը: