Բաժիններ՝

Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ բնապահպանները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց

Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ բնապահպանները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Բնապահպանները պնդում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ամբողջությամբ չի ներկայացրել «Էլարդ» ընկերության կողմից հանքավայրում իրականացված փորձաքննության արդյունքները:

Բնապահպանները նշում են, որ քննչական կոմիտեում տեղի ունեցած ասուլիսին արագ արձագանքել են Ջերմուկ համայնքի բնակիչները, շտապ հավաք են կազմակերպել և քննարկել են իրենց անելիքները: Նրանք հայտարարեցին, որ մինչև վերջ շարունակելու են պայքարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս