Ֆիլադելֆիայում ձերբակալվել է 6 ոստիկանի հրազենային վերքեր հասցրած տղամարդը
Տղամարդը, որը Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիայի նահանգ) կրակ է բացել ոստիկանների վրա, կալանքի տակ է վերցվել: Այս մասին ասված է քաղաքի ոստիկանական վաչության Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:
Ոստիկանական վարչության հայտարարության համաձայն՝ կասկածյալի հետ փոխհրաձգության ընթացքում իրավապահ մարմիների վեց աշխատակիցներ հրազենային վերքեր են ստացել, նրանք բոլորն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Նրանց գործընկերներից եւս մի քանիսն այլ վնասվածքներ են ստացել:
Fox News հեռուստաալիքը հայտնել է, որ հրաձիգը հանձնվել է ոստիկանությանը: Ինչպես նշել է հեռուստաալիքը, 36-ամյա Մորիս Հիլլը ձեռքերը վեր բարձրացրած դուրս է եկել բնակելի տնից, որտեղ նա մի քանի ժամ թաքնվել էր:
Դրանից առաջ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Հեռուստաալիքի աղբյուների խոսքով՝ Հիլլը Ֆիլադելֆիայի բնակիչ է: Ավելի վաղ նրան բազմիցս բերման են ենթարկել հրազենին վերաբերող օրենքների խախտման համար:
Նա նաեւ փորձել է թաքնվել իշխանություններից: Առաջն կրակոցը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով 16:30-ին (Երեւանի ժամանակով (00:30-ին): Սկզբում ոստիկանները եկել էին այն տուն, որտեղ հետագայում բարիկադավորվել էր հրաձիգը, որպեսզի խուզարկություն կատարեն թմրանյութերի պահման գործի հետաքննության շրջանակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: