Հրդեհ մթերային խանութում
                                    Օգոստոսի 15-ին, ժամը 05:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղում այրվում է մթերային խանութ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մթերային խանութում այրվել է հովացման համակարգը, սառնարանը՝ ամբողջությամբ և ցուցադրման վահանակը՝ մասամբ: Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:35-ին, մարվել՝ 06:05-ին:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    