Տուն առ տուն այցելելու ենք Արցախում բնակվող մեր վիրավոր տղաներին ու փորձելու ենք փոխել նրանց կյանքի որակը ևս:
Օգոստոսի 9-ին Վանաձորում կողոպուտ էր կատարվել: Այդ մասին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկացան ժամը 15-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից: Անհայտ անձը Վանաձորի Սուխումի փողոցի շենքերից մեկի մոտ հետևել էր մի կնոջ, հետը շքամուտք մտել, երրորդ հարկում պոկել պարանոցի կախազարդով ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Օգոստոսի 13-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ՔՀԳ վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 63-ամյա Գագիկ Ա.-ն, որը 2017թ. մարտի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 2-րդ մասի մեղադրանքով:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անչափահաս տղային ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ այլ անչափահաս ձերբակալվել է:
Առնվազն 51 մարդ է տուժել Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով: Այդ մասին հայտնել է G1 պորտալը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) այն բնակիչների թիվը, որոնք հիվանդացել են Էբոլա տենդով, անցյալ տարվա հուլիսի վերջից գերազանցել է 2,8 հազարը, նրանցից գրեթե 1,9 հազարը մահացել է:
Հայաստանի կառավարությունը Արցախին շուրջ 2.9 միլիարդ դրամ աջակցություն կտրամադրի՝ ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար (գումարի չափը գտնվում է ճշգրտման փուլում): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ։
Օգոստոսի 13-14-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Ստամբուլյան կոնվենցիային նվիրված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ իրավիճակ է փոխել, մեր աղբյուրների հավաստմամբ՝ կոնվենցիայի վավերացում տեղի չի ունենա: Ավելին՝ անգամ ԱԺ օրակարգ չի բերվի:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով երեկ ձերբակալվել է նաև «Սեքյուրիթի դրիմ» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Խանամիրյանը։ Քննչական կոմիտեի լրատվական բաժնից հաստատեցին, որ ընկերության հաշվապահը նույնպես ձերբակալվել է։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլում բարձրացված հարցերից մեկին՝ նշելով, որ առարկայական խախտումներ ունենալու դեպքում քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ՊՆ-ին։
Օգոստոսի 13-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «ձախ կրծքավանդակի 3-րդ, 4-րդ հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 15-ամյա պատանու:
Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Օգոստոսի 14-ից սկսած մինչև օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Օգոստոսի 4-ին, ժամը 15.34-ին, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր տվել, որ օգոստոսի 2-ին, ժամը 14.00-ին, Բագրատունյանց փողոցում 20 տարվա հնեցման կոնյակ գնելու համար տաքսի «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տվել է 60.000 դրամ, ով իրեն վաճառել է տնային պայմաններում պատրաստված կոնյակին նմանեցված հեղուկ:
Օգոստոսի 13-ին, ժամը 00.50-ին մայրաքաղաքում ծառայություն իրականացնող պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները Զաքյան փողոցում հայտնաբերեցին հրավառություն կատարողի:
Օրերս ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում գտել են Արարատ լեռան պատկերով թանկարժեք կտավ:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը:
Հայաստանի Հանրապետության շինարարի օրվա առթիվ եւ շինարարության ոլորտում ունեցած ավանդի համար Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը խրախուսեց շինարարության ոլորտում աչքի ընկած անձանց եւ կազմակերպություններին:
Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում արշալույսները խաղաղ չեն։ Երկու օր է՝ լրատվամիջոցները գրում են, որ կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված կրճատումներ են խորհրդարանում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:
Երևան-Սևան ավտոճանապարհին օգոստոսի 2–ին տեղի ունեցած պայթյունի գործով Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանը տուժող է ճանաչվել։
Օգոստոսի 13-ին, ժամը 14:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի ցեմենտի գործարանի մոտակայքում գտնվող ամառանոցում այրվում է խոտածածկ տարածք:
Քիչ առաջ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա:
«Նամակում հորդորել էինք Կառավարությանը, որպեսզի զբաղվեն նաև ոռոգման համակարգի բարելավմամբ, քանի որ այն ուղղակի քայքայված վիճակում է։ Այդ համակարգում մենք ավելի շատ ջուր ենք կորցնում, քան Սևանից վերցնում ենք»։
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 13-ին ընդունել է Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի մոտ քննարկվեց ներմարզային ուղեւորափոխադրումների կարգավորման խնդիրը: