Բաժիններ՝

«840 տոննա բեռը ամսի 22-ին արդեն կհասնի Սիրիա». Ֆելիքս Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր կառավարության նիստում տեղեկացրեց, որ օրեր առաջ ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգնություն են ուղարկել Սիրիա:

«840 տոննա բեռը ամսի 22-ին արդեն կհասնի Սիրիա, մեզ մոտից և ռուսական կողմից աշխատակիցներ կլինեն էնտեղ, որոնք հանձնումը կիրականացնեն Կարմիր Մահիկի ընկերությանը, որի միջոցով բաշխումը կիրականացվի»,- ասաց Ֆ.Ցոլակյանը՝ նշելով, որ բեռից 52 տոննան մսի պահածո է, 35 տոննան՝ ձկան պահածո, 40 տոննան՝ շաքարավազ, նաև 4 օրապահիկ՝ մոտ 114.5 տոննա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս