Հարցին՝ ունի՞ ակնկալիքներ, որ վարչապետի քայլից հետո զբոսաշրջիկների թիվը կարող է ավելանալ, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց, որ միայն այդ մեկ քայլով հնարավոր չէ, բայց հույս ունի, որ այն կնպաստի։
Օգոստոսի 15-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, գրպանահատության կասկածանքով Կասյան փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու:
«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 16-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները զենք, զինամթերք կրելու և պահելու կասկածանքով Չարենցի փողոցի 1 հասցեի մոտից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 23-ամյա մի երիտասարդի:
Ըստ նրա՝ այս գործողություններին զուգահեռ տվյալ զորամասում, որտեղ ծառայել է Արայիկ Ղազարյանը, քննություն է անցկացվում: «Քննություն կա ու քննությունը կպարզի շատ ու շատ հարցեր»:
Օգոստոսի 17-ին, ժամը 08։54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ՝ ՔՕ-ում փոխություններ և լրացումներ, որոնցով նախատեսվում է խստացնել գերեզմանների, դիակների պղծման համար պատասխանատվությունը։
Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Արագածոտնի մարզից Արցախ են ուղևորվել Աշտարակ, Ապարան, Թալին, Արագածավան և Ծաղկահովիտ համայնքների բոլոր մարզիկները, համայնքների և մարզի պատվիրակությունները:
«911» ծառայությանն օգոստոսի 16-ին, ժամը 17:43-ին ահազանգ է ստացվել, որ Ծղուկ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 16-ին, ժամը 19:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում կայանած ավտոմեքենայում գտնվող քաղաքացին ինքնավնասել է՝ կտրելով երակները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 14-17-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևանում կայանալիք «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու համար Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն արդեն 4 ամիս բանակցում է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի գրասենյակի հետ։
Մոսկվայում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև տեղի է ունեցել քննարկում կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող հարցերի հետ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու ենթակա Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժինների ծառայողներն օգոստոսի 15-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն:
«911» ծառայությանն օգոստոսի 16-ին, ժամը 17:51-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին այրվում է մատուռ:
Օգոստոսի 16-ին ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ մի կին օդանավակայանի մեկնման սրահի զուգարանից գողացել է «Այֆոն XR» բջջային հեռախոս:
«Մենք ՀՀ-ն տեսնում ենք որպես արդյունաբերական երկիր: Մեր գործողությունները պետք է ուղղված լինեն հենց այդ նպատակի իրագործմանը»,- այսօր Կոտայքի մարզում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Օգոստոսի 16-ին, ժամը 06:30-ին վերսկսվել են ս.թ. օգոստոսի 14-ին Սյունիքի մարզի Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհի մոտակա անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:
ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի նախաձեռնությամբ այս տարի Վարդավառը նշվել էր Բաղրամյան փողոցում գորգերի լվացմամբ, դրանց ցուցադրությամբ և գորգագործության դասընթացով։ Այս միջոցառման համար Ազգային ժողովը հատկացրել էր մոտ 5 մլն դրամ։
Վերին Լարս տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սահմանափակումներ կմտցվեն:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին ՀՀ քաղաքացի Զարուհի Համազասպի Փոստանջյանի տեղեկատվություն ստանալու հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ՝ նշված հարցերից երկուսը առնչություն չունեն ՀՀ ոստիկանության գործառույթների հետ:
Իշխանություններին խիստ զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ Հայաստանի եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների հայտարարությունը, եւ առաջիկայում ծրագրում են «անհնազանդության» համար կաթողիկոսին պատժել՝ կրկին ակտիվացնել «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժումը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտյան Ծովակ գյուղի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը։ Պատճառը համայնքի բնակիչ, «Սեւան» ազգային պարկի աշխատակից Տարոն Խաչատրյանի ձերբակալությունն էր, ում դեմ ցուցմունք էր տվել մի քաղաքացի, որին 6 ժամ պահել էին ոստիկանությունում՝ ստիպելով, որ ցուցմունք տա եւ ասի, որ անտառահատման համար 40 հազար դրամ կաշառք է տվել Խաչատրյանին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Օգոստոսի 17-ին, ժամը 07:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ողբերգական ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակում դեպքի հետ կապված նոր մանրամասներ են պարզվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ, Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ, օգոստոսի 15-ին մի կին կամավոր ոստիկաններին է հանձնել գործարանային արտադրության, առանց գործարանային համարի ինքնաձիգ, դատարկ պահունակով:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Օգոստոսի 15-ին, ժամը 10.05-ին, ոստիկանություն է զանգահարել 30-ամյա մի բուժքույր և հայտնել, որ պոլիկլինիկայում իր պայուսակից գումար են գողացել, և առաջին դեպքը չէ: