
Հրազդանում երեխան բարձրացել է խանութի տանիքին. օգնության են հասել փրկարարները

Օգոստոսի 15-ին, ժամը 10:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան բարձրացել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասում գտնվող «Աղբյուրակ» խանութի տանիքին և չի կարողանում ինքնուրույն իջնել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ավտոսանդուղքը:
Փրկարարները խանութի տանիքից (մոտ 10 մ) իջեցրել են Արթուր Ս.-ին (ծնված 2007 թ.):