Բաժիններ՝

Վահագն Դադրյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան

Միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի աճյունը ԱՄՆ-ից կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«Հաշվի առնելով միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի (Տատրեան) անկոտրում պայքարն արդարության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար, իր մեծ գիտական ներդրումը ցեղասպանության ուսումնասիրության գործում՝ որոշում է կայացվել նրա աճյունը տեղափոխել Հայաստանի Հանրապետություն: Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ իրականացվում են»,- նշված է հայտարարությունում:

Վահագն Դադրյանը ծնվել է 1926 թ. մայիսի 26-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: 1955 թ. արժանացել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայիպատվավոր դոկտորի կոչման: Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայոցցեղասպանության պատմությանը, համեմատական ցեղասպանագիտության հարցերին, ցեղասպանության իրավական, հոգեբանական տեսանկյունների վերլուծությանը։Ցեղասպանության հարցերին նվիրված դասախոսություններով հանդես է եկել աշխարհիբազմաթիվ համալսարաններում, գիտական և հասարակական մի շարք կենտրոններում, միջազգային դատական ատյաններում։ Արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալի, ԳԱԱոսկե հուշամեդալի, Սուրբ Սահակ Սուրբ Մաշտոց մեդալի և ՀՀ նախագահի կողմից ոսկեմեդալի: Դադրյանը մահացել և հուղարկավորվել է 2019 թ. օգոստոսի 2-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս