Բաժիններ՝

Առնվազն 23 մարդ է տուժել Մերձմոսկվայում ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով

Առնվազն 23 մարդ է տուժել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի վթարային վայրէջքի հետեւանքով, որի շարժիչը բռնկել է մերձմոսկովյան «Ժուկովսկի» օդանավակայանից դեպի Սիմֆերոպոլ մենկումից հետո: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայություններում:

«Նախնական տեղեկատվության համաձայն՝ տուժել է 23 մարդ»,- ասել է աղբյուրը: Տուժածների թվում կան երեխաներ:

Ընդամենը օդանավում եղել Է ավելի քան 230 մարդ:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ վերթիռի ժամանակ բռնկել է շարժիչը, վայրէջք կատարելիս ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից: Բոլոր ուղեւորներին տարհանել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս