
Իռլանդիայում բռնկել է ԱՄՆ-ի զինվորականների փոխադրող ավիաընկերության ինքնաթիռի շասսին

Իռլանդիայի «Շանոն» միջազգային օդանավակայանում բռնկել է Omni Air International ամերիկյան չարտերային ավիաընկերության ինքնաթիռի շասսին: Այս մասին հայտնել է The Sun թերթը:
Ինչպես նշվում է, ավիադիսպետչերներն ինքնաթիռի աջ շասսիի մոտ կրակը եւ ծուխը նկատել են թռիչքավայրէջքային գոտում գետնավարման ժամանակ: Նրանք նախազգուշացրել են անձնակազմին, ինչից հետո հանրանավը կանգ է առել: Բոլոր ուղեւորներն ու անձնակազմը դուրս են եկել ինքնաթիռից:
Օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: