Բաժիններ՝

«Կրակը հողի տակով գնում է, և մի օջախը հանգցնելուց հետո այլ տեղերում նոր օջախներ են հայտնվում». Ֆելիքս Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը լրացուցիչ ուժեր է ուղարկել Լևազ համայնքի տարածք: ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հայտարարեց, որ գիհիները տակից անընդհատ վառվում են, ինչն աննկատելի բան է և կրակը տեղ-տեղ դուրս է գալիս: Ըստ նրա՝ նույնը Խոսրովի անտառում էր:

«Երեկ էնտեղ մոտ 2 հա տարածք էր այրվում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ նախարարության աշխատակիցները խոստացել են, որ մինչև ժամը 4-ը կպահեն, բայց կարող է քամի լինել:

Նրա խոսքով՝ կրակը հողի տակով գնում է և մի օջախը հանգցնելուց հետո այլ տեղերում նոր օջախներ են հայտնվում: Նա նշեց, որ ճանապարհ են բացել և սարի գագաթ ջրի մեքենա է հասել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս