Բաժիններ՝

«Դա արժանապատիվ խաղ էր». Սամվել Կարապետյանն «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը երեկ կայացած «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» հանդիպումից հետո, որում «Արարատ-Արմենիան» զիջել է «Դյուդելանժին» և դուրս մնացել հետագա մրցապայքարից, հանդես է եկել հայտարարությամբ:

Այն ներկայացնում ենք ստորև.

«Չնայած նրան, որ հաղթանակի համար մեզ չհերիքեց մեկ խփված գոլ, թիմն իրեն դրսևորեց բարձրագույն մակարդակով, ցուցադրեց իրական համախբվածություն և համառություն: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել խաղացողներին ու մարզչական կազմին՝ պայքարի և հաղթելու կամքի համար: Դա արժանապատիվ խաղ էր:

Իմ առանձնահատուկ երախտագիտությունը բազմաթիվ երկրպագուներին, որոնք աջակցեցին մեր ֆուտբոլիստներին և մեր ամբողջ երկրին: Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով իրավամբ կարող ենք հպարտանալ: Վստահ եմ, որ ակումբին առաջիկայում դեռ շատ նոր բարձր նվաճումներ են սպասվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս