
«Կարծում եմ, որ մարդիկ պետք է շաբաթվա ընթացքում 3 օր աշխատեն՝ օրական 4 ժամ». Ջեկ Մա

Alibaba Group ընկերության հիմնադիր եւ չինացի հայտնի գործարար Ջեկ Ման Շանհայում անցկացվող World Artificial Intelligence Conference խորհրդաժողովում հայտարարել է, որ մարդիկ ապագայում պետք է շաբաթական 12-ական ժամ աշխատեն։
«Ես կարծում եմ, որ հաջորդ 20-30 տարիներին մարդու կյանքի տեւողությունը կարող է ավելի երկարել, կենսատեխնոլոգները կարող են մարդուն թույլ տալ ապրելու 100-120 տարի… Ձեր նախապապերը դեռ կարող էին տքնաջան աշխատել: Մենք ինչո՞ւ պետք է այդքան շատ աշխատենք: Ես կարծում եմ, որ մարդիկ պետք է շաբաթվա ընթացքում երեք օր աշխատեն՝ օրական չորս ժամ»,- հայտարարել է Ջեկ Ման խորհրդաժողովում, որի հեռարձակումը հրապարակել է Caijing չինական տնտեսական հանդեսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: