
Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը կվճարի Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկի ուսման վարձը. նա սովորելու է Լոնդոնում

Այսօր՝ օգոստոսի 30-ին, Մատենադարանում վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր հանձնեց աշխարհի առաջատար ուսումնական հաստատություն ընդունված ուսանողներին: Ի թիվս 53 այլ ուսանողների՝ կրթաթոշակի հավաստագիր ստացավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը սովորելու է Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագիտության բաժնում:
Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի որդուն է պատկանում «Իմպրեսո» սրճարանը, և ստացվում է, որ այն այդքան էլ եկամտաբեր չէ, քանի որ կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանը կրթաթոշակի համար դիմել է «Իմ քայլը» հիմնադրամին: