Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10, սեպտեմբերի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով։
«2008-ին, երբ ես դեռ չէի ճանաչում Մանվել Գրիգորյանին, դուք էիք հրապարակում նրա անունը վանկարկում և ծափահարում, երազում, որ նա միանա ձեզ»:
Սեպտեմբերի 21-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 19:59-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկում:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 20:32-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Կյանքը պայքար է ու մենք այդ պայքարի մեջ փորձում ենք պաշտպանել ինքներս մեզ ու միաժամանակ չձախողվել: Սայթաքել միշտ կարող ենք, բայց ամեն վայրկյան ունենք հնարավորություն նորից կանգնելու ու շարունակելու:
Աշխարհում տարեկան 2,8 մլն հղի կին եւ նորածին է մահանում: Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում, որը նվիրված է մանկական մահացությանը։
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը օրերս մեկնել էր Կանադա` սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում ներկա գտնվելու Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չես/ I am not alone» ֆիլմի պրեմիերային։
»Շառլ Դը Գոլին հարցնում են՝ Ֆրանսիական հեղափոխության մասին ի՞նչ կասեք, ասում է՝ դեռ քիչ ժամանակ է անցել՝ ընդամենը 200 տարի, ինչպե՞ս կարելի է կարծիք հայտնել պատմական իրադարձության մասին, երբ դեռ ամեն ինչ չի հանդարտվել: Իհարկե, չեն հանի այդ դեպքերը պատմության դասագրքերից, բայց անհատներ կան, որոնց մասին մենք մեր երեխաներին մոլորեցնող տեղեկատվություն ենք տալիս: Մոլորեցման դեմ է սա, ըստ երևույթին»:
Ղարիբջանյանի մշակույթի տունը 1972 թվականին է շահագործման հանձնվել:
Քրեակատարողական համակարգում կոռուպցիան արմատախիլ է արվելու: Այս մասին, news.am-ի փոխանցմամբ՝ այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Հայաստանի անկախության 28-ամյակին նվիրված պաստառների դիզայներական լուծումները տարբեր շրջանակներում դժգոհությունների առիթ դարձան. շատերը նշում էին, որ ընտրված տառատեսակն անընթեռնելի է, տողադարձերը՝ սխալ: Կազմակերպիչները, սակայն, այս ամենի հետ կապված խնդիրներ չեն տեսնում՝ մեկնաբանելով, որ արվեստ է, իսկ այն միշտ սուբյեկտիվ է ընկալվում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ հրավիրել է տոնական ընդունելություն, որը տեղի է ունեցել Գյումրիում: Հանրապետության վարչապետն ընդունելության ժամանակ շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի կապակցությամբ:
Կառավարությունը դեռ չի ընդունել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի նվիրատվությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է կառավարությունից։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մալթայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է նախագահ Ջորջ Վելային:
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մարզվում է, բայց սովորություն չունի տոնական օրերին սրբավայրեր այցելելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել դրա մասին։ Այս մասին այսօր Լոռու մարզ կատարած այցի ժամանակ նշեց Արմեն Աշոտյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Գյումրի` Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գյումրիից թռանք Լոս Անջելես»:
Գյումրու Սև Բերդ ամրոցում կայացած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը ստացավ թեյերի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանը:
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փոփոխվել և լրացվել է նաև Սուրեն Ավագյանին և Գուրգեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքները: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նաև 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամների հետ գտնվում է Հաղպատի վանական համալիրում։ Այստեղ հոգևոր հովվի և հավաքվածների հետ Երրորդ նախագահը մասնակցեց միասնական աղոթքի։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Գյումրիում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ 20-25 մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները Գյումրիում:
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն` սեպտեմբերի 21-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: