Մայր Աթոռն արձագանքել է BBC-ի հերթական հրապարակմանը՝ նշելով, որ այն նմանվում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու դեմ արշավի:
Հայտնի են ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի և հուղարկավորության ամսաթիվն ու վայրը:
Թարմ միս-մսեղիքի վաճառքի շուկան շարունակում է մնալ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում:
ՀՀ-ում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը ներգրավված է մեծաքանակ սպառազինություն և ռազմական տեխնիկա:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում՝ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 24-ին Հռոմում մասնակցել է կիբերանվտանգությանը նվիրված՝ աշխարհում խոշորագույն Cybertech Europe 2019 միջազգային համաժողովի բացմանը։
Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով առգրավվել է Բջնի գյուղում գտնվող՝ նրա տան մուտքը տեսանկարահանող տեսախցիկները: Տեսագրությունը ենթարկվել է զննության:
4-րդ զորամիավորման ենթակա զորամասերը, որոնք ներգրավված են սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական լայնածավալ զորավարժությանը, բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:
«Կրկնում եմ` շատ հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ մինչև վերջ պարզվի: Դատաքննության, նախաքննության փուլերում արդարությունը և ազնվությունը պետք է ապահովված լինի: Մենք իրականում հետևելու ենք, որովհետև դա մեր գործընկերն է, և մեր գործընկերոջ, մեր զինակցի մահը ոչ մարտական պայմաններում պիտի պատասխան ստանա: Նա չի մահացել, կոմայի մեջ է»,- նշեց նա:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացել և ուսումնասիրության է ենթարկել նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի վարչության կողմից ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարար վարչությունում (ՄՓՎ) 2017թ. իրականացված աուդիտի և ծառայողական քննության արդյունքները։
Ավտոմեքենաների բեռնվածության զննման գործընթացների արդյունքում Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են։
«Մենք մեր գործողություններով ցանկանում ենք կանխել նման երևույթները: Երեկ մեր արած ակցիան այդ նպատակն ուներ: Ես երկու միջնորդություն եմ ներկայացրել Ոստիկանության պետին և Գլխավոր դատախազին՝ նմանատիպ դեպքերով իրավակարգավորման գործընթացների կատարելագործման առումով»:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին` ՀՀ իրավապահ համակարգում երկար տարիներ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած և համակարգում իր վաստակն ունեցող ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի ողբերգական և անժամանակ մահվան կապակցությամբ:
Երևանի մետրոպոլիտենի ուղևորները սեպտեմբերի 25-ին, ժամը 07։00-ից իրենց երթևեկը կսկսեն նոր ժետոններով։
Սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-27-ը, 28-ի գիշերը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասում գտնվող, իրեն պատկանող ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերել Հայկ Հարությունյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2104»-ի 50-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Սեպտեմբերի 23-ին, ժամը 22:34-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:
Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է պայմանական ռազմական դրություն:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 02:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 24 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ:
Պաշտպանության բանակում սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությունները:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գիշերը իր առանձնատանը հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով:
«Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նախօրեին նրա պատվին տեղի է ունեցել մեծ ճաշկերույթ (գալա ընդունելություն)։ «Փաստ» թերթի տեղեկություններով, մինչև Փաշինյանի մեկնելը ԱՄՆ-ում հայկական շրջանակներն զբաղված են եղել այդ ճաշկերույթի տոմսերի վաճառքով, որի արժեքը 250 դոլար է եղել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առաջին տիկին Աննա Հակոբյանը և պատվիրակությունը ժամանել են Սիլիկոնային հովիտ, որտեղ նրանց դիմավորել են AGBU-ի ղեկավարությունը և AGBU-YPNC-ի շրջանավարտները, ինչպես նաև @gg ընկերության ղեկավարները:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ի ժամը 9.00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: