«Սամվել Կարապետյանն ուսանողական կյանքը սկսեց իր իսկ ձեռքերով վերանորոգած, մասնաշենքի լավագույն սենյակում. հուշեր, որոնք ներկայի շատ հարցերի պատասխան կարող են լինել»

Ուշագրավ պատմություն Սամվել Կարապետյանի ուսանողական տարիներից

Հուշեր, որոնք ներկայի շատ հարցերի պատասխան կարող են լինել…

Հանրակացարանի պարետի ձայնը ամեն առավոտ ուսանողներիս զարթուցիչն էր: -Վարդու՜շ, – կոշտ, խռպոտ ձայնով անդադար հարկի մաքրուհուն էր կանչում ընկեր Ասմարյանը: Էլ զարթուցիչի կարիք չկար: Դժգոհ զարթնում էինք: Շատ խստապահանջ մարդ էր, կարգ ու կանոնով: Եվ իր շնորհիվ էլ այդ մասնաշենքը լավագույնն էր ամբողջ ուսանողական թաղամասում: Սենյակները ավելի հարմարավետ էին, պայմանները այն ժամանակների համար՝ լավագույնը:

Պոլիտեխնիկական ինստիտուտ ընդունվելուց հետո այդ մասնաշենք եկավ նաև Սամվելը: Ապրում էր 6-րդ հարկում, ընկերոջ՝ Արմենի հետ: Իր սենյակն էլ հարմարավետ ու լուսավոր էր, ինչպես մասնաշենքի բոլոր սենյակները, բայց որոշեց, որ պետք է վերանորոգել: Մենք որպես կատակ ընդունեցինք, դե որովհետև կարծես թե կարիքը չկար:

Ամբողջ վերանորոգումը միայնակ արեց: Մի անգամ ՝ դասի գնալուց առաջ, Արմենին խնդրել էր գիպսի լուծույթը լցնել կաղապարների մեջ, որ մինչև իր գալն արդեն զարդանախշերը պատրաստ լինեին: Գալիս է ու տեսնում ինչ` Արմենը շվարած նստած՝ գիպսով զմռսված դույլը կողքը: Գործը գլուխ չէր բերել: Մի քանի օրվա ընթացքում վերանորոգումն ավարտեց: Եվ խստապահանջ պարետ Ասմարյանի որոշմամբ 161 համարի սենյակը համարվեց «Լավագույն սենյակ»:

Սամվելն իր ուսանողական կյանքը սկսեց իր իսկ ձեռքերով վերանորոգած, մասնաշենքի լավագույն սենյակում:

Գրառումը տիկին Անուշ Ղազարյանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութեր

Լրահոս