«Դուք էիք երազում, որ Մանվել Գրիգորյանը միանա ձեզ». Մեսրոպ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«2008-ին, երբ ես դեռ չէի ճանաչում Մանվել Գրիգորյանին, դուք էիք հրապարակում նրա անունը վանկարկում և ծափահարում, երազում, որ նա միանա ձեզ»,- «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ ասել է տնտեսագետ, «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարության շենքի առաջ զոհվածների մայրերի ցույցի մասնակիցների հետ հանդիպման եկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ հարցնելով, թե արդյո՞ք վերջինս չի եղել Մանվել Գրիգորյանի օգնականը: «Եղել եմ» պատասխանը լցելուց հետո Նիկոլ Փաշինյանն ավելացրել էր. «Բա Մանվել Գրիգորյանի ունեցվածքը խի չեք վաճառում, կամ մինչեւ 2018թ ինչի չեք վաճառել էն թրերը, ոսկիները փողերը, ինչի չեք վաճառել, հիմա ինձանից ինչ եք ուզում»:
Դուք էիք երազում, որ Մանվել Գրիգորյանը միանա ձեզ:
2008-ին, երբ ես դեռ չէի ճանաչում Մանվել Գրիգորյանին, դուք էիք հրապարակում նրա անունը վանկարկում և ծափահարում, երազում, որ նա միանա ձեզ:
Gepostet von Արի ասեմ իմացի am Samstag, 21. September 2019