Աշխարհում տարեկան 2,8 մլն հղի կին և նորածին է մահանում. ԱՀԿ
Աշխարհում տարեկան 2,8 մլն հղի կին եւ նորածին է մահանում: Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում, որը նվիրված է մանկական մահացությանը։
«Կանայք եւ նորածիններն առավել խոցելին են ծննդաբերության ժամանակ եւ դրանից անմիջապես հետո: Գնահատումների համաձայն, մահանում է 2,8 մլն հղի կին եւ նորածին, յուրաքանչյուր 11 վայրկյանը մեկ՝ մեկ հոգի, հիմնականում այնպիսի պատճառներով, որոնք կարելի է կանխել»,-ասված է հետազոտության մեջ:
Ավագ տարիքի երեխաները նույնպես ռիսկի խմբում են: 2018 թվականին աշխարհում զոհվել է մինչեւ 15 տարեկան 6,2 մլն երեխա, նրանցից մոտավորապես 5,3 միլիոնի մահը տեղի էունեցել երեխայի կյանքի առաջին հինգ տարում: Իսկ 2017 թվականին հղիության եւ ծննդաբերության ընթացքում մահացել է ավելի քան 290 հազար կին:
Ինչպես նշվում է, չնայած ձեռք բերված առաջընթացին եւ աշխարհում մանկական մահացության նվազմանը, երեխայի մահվան սպառնալիքը ծննդաբերությունից անմիջապես հետո կամ կյանքի առաջին տարիներին մնում է բարձր: Առավել ռիսկային են առաջին ամիսները, հատկապես եթե երեխան ծնվել է վաղաժամ կամ չափազանց փոքր, բարդացումներ են եղել ծննդաբերության ժամանակ կամ նա վարակ է տարել:
Միեւնույն ժամանակ ԱՀԿ-ում նշում են, որ 2000 թվականից մանկական մահացությունը կրճատվել է կիսով չափ, իսկ մայրերի մահացությունը՝ մեկ երրորդով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: