Բաժիններ՝

Համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ. ԲՏԱ նախարարություն

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն է տարածել Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանման վերաբերյալ։

«Սեպտեմբերի 4-ին, Երևանի ժամանակով ժամը 11:10-ից հայաստանյան օգտատերերի կողմից համացանցում նկատված խնդիրները կրել են տարածաշրջանային բնույթ և պայմանավորված են եղել Google ընկերության կողմից մատուցվող ծառայությունների խափանմամբ:Հարկ է նշել, որ ըստ Google-ի տարածած տեղեկատվության՝ խնդրին բախվել է ավելի քան 50 երկիր»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս