Բաժիններ՝

Աննա Հակոբյանի Կանադա մեկնելու ծախսերը հոգացել է Կարին Հովհաննիսյանը

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը օրերս մեկնել էր Կանադա` սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում ներկա գտնվելու Կարին Հովհաննիսյանի «Ես մենակ չես/ I am not alone» ֆիլմի պրեմիերային։

Ֆիլմը վավերագրական է և ներկայացնում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը։

Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: Ֆիլմում տեղ են գտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչների հարցազրույցները։

168.am-ը հարցում էր ուղարկել Աննա Հակոբյանի գրասենյակ` խնդրելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե ինչ միջոցներով է վերջինս մեկնել Կանադա:

Գրասենյակից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են. «ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակում հայկական թավշյա հեղափոխության մասին «Ես մենակ չես/ I am not alone» ֆիլմի պրեմիերան դիտելու հրավեր էր ստացել ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանից: Այցի հետ կապված բոլոր ծախսերը հոգացել է հրավիրող կողմը»:

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս