Արմեն Մուրադյան-Արսեն Թորոսյան հակամարտությունը գնալով խորանում է։ Արմեն Մուրադյանի կողմից դատական հայցերը «չմարսած» նախարարը, ամենայն հավանականությամբ, տարբեր մեթոդներ օգտագործելով փորձում է «ազատվել» Մուրադյանից։
Վերին Լարսի անցակետում կուտակումների, հերթերի հարցը չի լուծվում:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հրապարակել է Էջմիածնում իր երեխաների մկրտության արարողության լուսանկարները:
Հոկտեմբերի 5-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում Այգեպատ գյուղի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ օրը ցերեկով իրենց տան մոտից առևանգել են «ՎԱԶ- 2106» մակնիշի իր մեքենան:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.50-ին, Դաշտադեմ գյուղի մի բնակիչ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «Մաստերքարտի» հաշվեհամարից անհայտ պայմաններում հափշտակել են 62.864 դրամ:
Բանգլադեշում 35-ամյա տղամարդը որոշել է պատժել իր 23-ամյա կնոջը՝ սափրելով նրա գլուխը: Այս մասին հայտնել է AsiaOne լրատվական գործակալությունը: Տեղի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն:
Անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների կողմից կատարվող գործարքները տարօրինակ դինամիկա են արձանագրել։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք գնում են Հայաստանից։ Պաշտոնական տվյալները վկայում են, որ օտարերկրյացիներն ավելի շատ անշարժ գույք, այդ թվում` բնակարան են վաճառում, քան գնում։
Վենետիկում հոկտեմբերի 11-ին մեկնարկել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» 120-րդ լիագումար նիստը, որի օրակարգի շրջանակում հաստատվել է երկու կարծիք Հայաստանի Հանրապետության կառավարության երկու դիմումների հիման վրա։
«Ամեն ինչ ապառիկով է անում գյուղացին՝ պարարտանյութ, վար ու ցանք: 15 օր է՝ ջուր չունենք, որ այգիները ջրենք: Ասացին՝ եռօրյա, բայց դարձավ ամիսը մեկ: Ծառերը չորացել են»,- դժգոհեցին գյուղացիները:
Հայաստանյան և արտերկրի հրատարակչությունների, գրական գործակալությունների, թարգմանիչների և գրողների միջև կապերն ընդլայնելու նպատակով Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվելու է հոկտեմբերի 16-20-ը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալական նամակներ է հղել Ռումինիայի Խորհրդարանի երկու պալատների նախագահներին, որտեղ շնորհակալություն է հայտնել Ռումինիայի Սենատի եւ Պատգամավորների պալատի նախագահներին ու անդամներին հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին օրինագիծը միաձայն ընդունելու համար:
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը «Երևան» քրեակատարողական հիմնարկ դեռ չի վերադարձել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
ՀՀ վարչապետի տիկին, «Բարեփոխելով Աշխարհը» կինոյի եւ հեռուստահաղորդումների փառատոնի պատվավոր նախագահ, Իմ քայլը» և «City of smile – Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ուղերձ է հղել «Բարեփոխելով Աշխարհը» փառատոնի շրջանակներում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 11-ին, ժամը 14:27-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արազափ գյուղի 6-րդ փողոցում այրվում են տներից մեկի տանիքը և խոտածածկույթ:
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է Էջմիածնում իր երեխաների մկրտության արարողության լուսանկարները:
«Սա հանգեցնելու է նրան, որ նախարարը լինելու է լիիրավ տիրապետողը առողջապահական համակարգի, որովհետև ունենալու է միջակ կադրեր, որոնք վախենալու են իրենց միջակությունից, իրենց սխալներից, իրենց տնօրեններից, չեն լինելու ազատամիտ, ըմբոստ հոգով մարդիկ, ում վրա պահվում է ոլորտը, լինելու է միջակություն, ունենալու ենք մեր ոլորտի տապալում>:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 11-ին դասախոսությամբ են հանդես եկել ԱՄՆ Հայ իրավաբանների միության հայերի իրավունքների պաշտպանության հանձնախմբի համանախագահներ Գարո Ղազարյանը և Գառնիկ Քերքոնեանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Օրերս ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Կողբում ապրող մի տղամարդու տան բակում հայտնաբերել են 51խմ տախտակներ, որոնք պատրաստվել են սոճիից։
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հոկտեմբերի 11-ին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրել է մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության փոխգնդապետ Վահան Աղգաշյանին։
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հոկտեմբերի 11-ին գիտական խորհրդի հանդիսավոր նիստին նոմինացիոն կոմիտեի որոշմամբ հանդիսավոր կերպով ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գլխավոր մանկական արյունաբան, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունաբանության կենտրոնի նախագահ, Ռուսաստանի մանկական արյունաբանության եւ ուռուցքաբանության միության նախագահ, պրոֆեսոր Ալեքսանդր Ռումյանցևին շնորհվել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը»:
«Ներդրողն ասում է՝ մինչև ե՞րբ, ի՞նչ ժամկետի դեպքում կարող են դիմել, որ մենք այդ ռիսկին համապատասխան պակաս գումար ներդնենք, որ խնդրի առաջ չկանգնենք: Ես ասում եմ, որ չենք կարող ժամկետ նշել, որովհետև հայցային վաղեմության ժամկետ չկա»:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վահե Պապոյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 11-ին,այցելել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ ազատազրկված անձանց պահման պայմաններին ծանոթանալու, առկա թերությունները վերհանելու և դրանց շտկման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումները նախանշելու նպատակով:
«Սկզբում ասել էին, որ մոտ 50 հոգու են աշխատանքի ընդունելու, բայց հիմա 50-ից ավելի է, կարելի է ասել, մոտ 100 է: Սա՝ ուրախ լուրը։ Բայց ցավալին այն է, որ աղացագնդերի արտադրամասը, որտեղ աշխատում էր 65 մարդ, մի քանի օր առաջ փակվել է: Այլևս աշխատող չկա, մնացել են մի քանի հոգի, ովքեր հերթապահում են»
Հայաստանի մայրաքաղաքի 12 վարչական շրջանները հոկտեմբերի 19-ին Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակում կդիմավորեն դասական, ազգային, ժամանակակից, էլեկտրոնային, ռոքային, ժազային ռիթմերով։
Մեր այն հարցին, թե այս դպրոցի ոդիսականը, ի վերջո, ինչո՞վ է ավարտվելու, ասաց, որ հարցն այժմ գտնվում է փոխվարչապետի տիրույթում, քանի որ, ըստ կարգի, քանի դպրոցը մարզային ենթակայության է, փոխվարչապետը պետք է նշանակի տնօրենին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք կա՞ Հայաստանում այն մեծ ներգաղթը, որի մասին հեղափոխությունից հետո հայտարարում են գործող իշխանության ներկայացուցիչները, և արդյոք այս տեմպերով 2050-ին կհասնե՞նք 5 մլն-ի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է գերմանական հայտնի «ԴԵԶԻ» (DESY) գիտահետազոտական կենտրոնի և նրա գործընկերներ՝ Երևանի «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի՝ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչներին:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 13:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: