ԱՄՆ-ում սպասվում է Էրդողան-Թրամփ հանդիպում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ մեկնել Է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նիստին: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Նյու Յորքում գտնվող «Թուրքական տան» (Türkevi) դիմաց Էրդողանը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սպասվող հանդիպման մասին:

«Մենք Թրամփի հետ հանդիպում կունենանք: Մեզ համար կենսական է Մերձավոր Արևելքում իրականացվող յուրաքանչյուր քայլ, մեր այս հանդիպումները շատ-շատ կարևոր են»։

Թուրքական աղբյուրի համաձայն՝ Էրդողան-Թրամփ հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 25-ին Վաշինգտնում, իսկ մինչ այդ Էրդողանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա Նյու Յորքում:

Տեսանյութեր

Լրահոս