Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի երկրները կքննարկեն Էստոնիայում կործանիչների հետ կապված միջադեպը

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին կքննարկեն Էստոնիայում կործանիչների հետ կապված միջադեպը։ Այս մասին  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում։

«Վաղը՝ երեքշաբթի, ՆԱՏՕ-ի դաշնակիցները կհանդիպեն քաղաքական և օպերատիվ արձագանքման միջոցառումները հստակեցնելու համար», – ասել է արտաքին գործերի նախարարը՝ առանց որևէ այլ մանրամասներ հայտնելու։

Ավելի վաղ Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ ՆԱՏՕ-ի անդամների հետ խորհրդակցություններ են խնդրել ռուսական կործանիչների կողմից իրենց օդային տարածքը ենթադրյալ խախտելու վերաբերյալ։

Էստոնիայի իշխանությունները պնդում են, որ սեպտեմբերի 19-ի առավոտյան Էստոնիայի օդային տարածք են մտել ռուսական երեք ՄիԳ-31 կործանիչ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռնեռը չեն խախտել Էստոնիայի օդային սահմանները։ Նախարարությունից հայտնել են, որ երեք ՄիԳ-31-ները պլանային թռիչք են կատարել Կարելիայից դեպի Կալինինգրադի մարզ միջազգային օդային տարածքի կանոնակարգերի խիստ պահպանմամբ, առանց խախտելու այլ պետությունների սահմանները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930