
Արմավիրի մարզի Արազափ գյուղում անասնագոմի տանիք է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 11-ին, ժամը 14:27-ին ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արազափ գյուղի 6-րդ փողոցում այրվում են տներից մեկի տանիքը և խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:57-ին, մարվել՝ 15:37-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 20 քմ) և գոմաղբ (մոտ 3 խմ):