Բաժիններ՝

Օտարերկյացիները գնո՞ւմ են Հայաստանից. «Փաստինֆոն»

Անշարժ գույքի շուկայում օտարերկրացիների կողմից կատարվող գործարքները տարօրինակ դինամիկա են արձանագրել։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք գնում են Հայաստանից։ Պաշտոնական տվյալները վկայում են, որ օտարերկրյացիներն ավելի շատ անշարժ գույք, այդ թվում` բնակարան են վաճառում, քան գնում։ Ասենք` օգոստոսին նրանք ձեռք են բերել 232 անշարժ գույք։ Փոխարենը` վաճառքը 153-ով ավելին է եղել։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Թվում է, թե առկա է հետաքրքրությունների լուրջ ակտիվություն։ Սակայն պատկերը փոխվում է, երբ նայում ենք նաև վաճառքը։ Պարզվում է նույն ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գրեթե կրկնակի ավելի շատ անշարժ գույք են վաճառել, քան գնել։ Խոսքը վերաբերում է նաև բնակարաններին։ Տարվա առաջին կեսին գնված 434-ի դիմաց վաճառվել է 833 բնակարան։

Բնակարանների ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների մեծ մասը եղել են Ռուսաստանի քաղաքացիներ։ Այս տարվա առաջին կեսին նրանք Հայաստանում ձեռք են բերել օտարերկրյացիների կողմից գնված 434 բնակարանից 251-ը։ Փոխարենը վաճառել են 670 բնակարան, ինչը շուրջ 2,7 անգամ գերազանցում է գնված բնակարանների թիվը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս