ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ:
«Փաստ» թերթը գրում է․ «Հանրապետության նախագահի նորանշանակ խորհրդական Արմեն Գիչյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հեղինակել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Իրատես» թերթը գրում է. «Իրատեսի» նախորդ համարներում գրել ենք, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կազմում գտնվող որոշ վարչություններ ու բաժիններ կարող են միավորվել ստեղծվելիք Հուշարձաների պահպանության կոմիտեում:
««Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը հեռացվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից:
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեռ չեն գրե՞լ, որ նարկոբարոն եմ, բռնաբարության զոհեր չկա՞ն դեռ, վարձու մարդասպանների գունդս դեռ չեն բացահայտե՞լ, մի տեսակ ուշանում է, հո բան չի՞ եղել, ձայն հանեք, որ հանգիստ քնենք։
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց նաեւ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ, ով տեղեկացրեց, որ նախագիծը հաշված օրերի ընթացքում կհրապարակվի, եւ հայերենը իսկապես պետք է հանվի:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Արաբկիրի, Այվազովսկու, Անդրանիկի, Հակոբյան, Սայաթ-Նովայի, Կամոյի, Նաիրիի, Մելիքյան, Մուրացանի փողոցների, «Լազեր» թաղամասի և հարակից կազմակերպությունների գազամատակարարումը:
Ընդամենը ամիսներ առաջ՝ հուլիսի 1-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսի նախագահությամբ Անթիլիասում տեղի ունեցած Հայ մամուլի համահայկական համաժողովի բացմանը մասնակցում էր նաև Աննա Հակոբյանը: Իսկ համաժողովին մասնակցում էին շուրջ 100 պատվիրակներ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքի զանազան գաղթօջախներից:
Ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից կազմված մարդասիրական առաքելության երրորդ հերթափոխի երկրորդ խումբը հոկտեմբերի 14-ին, ռուսաստանցի գործընկերների աջակցությամբ, մասնավորապես` ՌԴ զինված ուժերի ինքնաթիռով, տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետություն` Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի անդամները Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակության անդամների հետ քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերություններին, միջազգային քաղաքականությանը՝ մասնավորապես Թուրքիայի՝ Սիրիա ներխուժմանն առնչվող հարցեր:
Հոկտեմբերի 19-ին Երևանը կնշի հիմնադրման 2801-ամյակը: Այս օրերին քաղաքն ակտիվ պատրաստվում է ծննդյան տոնին: Առաջին բարդ գործը կարգախոսի ընտրությունն էր, որն էլ պետք է թելադրեր տոնի ընդհանուր տրամադրությունը:
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի պարագայում ավելի ջրառի իրականացումը սահմանափակող օրենքի նախագծին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hոկտեմբերի 14-ին, ժամը 13:49-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Մեծարենցի փողոցի տներից մեկի արտաքին պատը փլուզվել է, իսկ մյուս պատերին կան ճաքեր, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։
Այսօր Ճարտարապետական համալսարանում մեկնարկեց «Ճարտարապետություն և շինարարություն արդի խնդիրներ» խորագրով 11-րդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իտալիայի, Չեխիայի, Իրանի և Վրաստանի համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետներ և շինարարներ։
Հոկտեմբերի 13-ին՝ երեկոյան ժամը 19:50-ի սահմաններում և 14-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հիմնարկի արտաքին պահակակետի տարածքում նկատել են դրսից ներնետվող կասկածելի առարկաներ:
«Հայկական բնավորության համաձայն՝ քաղաքացիներին, հատկապես՝ գործատուներին, կխնդրեի՝ գործը չթողնել վերջին օրվան, որպեսզի արհեստական կուտակումներ չստեղծվեն, գործընթացն ավելի չբարդանա, առանց այդ էլ երկար ժամանակ չունենք, ցանկալի կլինի, որ հիմիկվանից ներկայացնեն թվայնացման»:
Հայաստանի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմին հոկտեմբերի 14-ին ներկայացրել է մարզային վարչության նորանշանակ պետ Գևորգ Ազիզյանին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որին մասնակցել են նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն ու վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանականների և քաղաքապետերի գլխավորած պատվիրակությանը:
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով WCIT-2019 ՏՏ համաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Հայաստան, երկրից հեռանալուց հետո դեռ շարունակում է Հայաստանի մասին հրապարակումներ անել «Ինստագրամ»-ի իր էջում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը, որի ժամանակ քննարկվել է նաև Ֆրանսիայի դատարանների կողմից՝ Արցախի հետ քույր քաղաքների համաձայնագրերը չեղարկելու հարցը:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, որոնց ջանքերի ու ամենօրյա աշխատանքի շնորհիվ Երևան քաղաքը կարողացավ հաղթահարել աղբահանության հետ կապված խնդիրը:
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է բելառուսական Մինսկի ավտոմոբիլային գործարանի (ՄԱԶ) փոխտնօրեն Սերգեյ Շուլյակի գլխավորած պատվիրակությանը։
Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ են դիմել «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի չորս աշխատակիցներ՝ Մ.Հ.-ն, Վ.Պ.-ն, Ն.Դ.-ն և Ս.Բ.-ն` հայտնելով, որ գործատուն իրենց կամքին հակառակ, լուծել է աշխատանքային պայմանագիրը՝ վստահությունը կորցնելու հիմքով:
Երբ արդեն պատրաստվում էինք Երեւան վերադառնալ միեւնույն՝ Ժնեւ-Մոսկվա-Երեւան չվերթով, նրան ասացի.«Վեհափառ, խնդրում եմ չլարվեք, որ ես էկոնոմ դասով եմ ճամփորդում, ես միշտ եմ այդպես անում»։
Պարզվում է, որ 2019թ. ապրիլից Հայաստանում մեկնարկել է խոշոր դրամաշնորհային ծրագիր՝ «Հայաստանում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելում և դրա դեմ պայքար. շարունակելով ուղին դեպի Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում» անվանումով՝ 600.000 եվրո բյուջեով: