Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին։
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն հայտարարությամբ դատապարտել է Թուրքիայի պատերազմական գործողությունները Սիրիայի դեմ։
Keeping up with Kardashians շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հրաժեշտ է տվել Հայաստանին մասնավոր ինքնաթիռից և կիսվել իր տպավորություններով:
Կանադայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Թուրքիայի զորքերի ներխուժումը Սիրիա և միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Թուրքիային:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի (ՀՏԿ) Գործադիր կոմիտեի տնօրեն Ջումահոն Գիյոսովին (Jumahon Giyosov):
ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ թե լավագույնն են ճանաչվել, այլ լավագույն արդյունքներ են գրանցել, զիջել են երկու երկրի, ընդամենը երկու ուղղությամբ:
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության Հակաահաբեկչական տարածաշրջանային կառույցի գործադիր կոմիտեի (ՇՀԿ ՀՏԿ ԳԿ) տնօրեն Ջումախոն Գիյոսովի գլխավորած պատվիրակությանը:
Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է՝ որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր:
Ս/թ հոկտեմբերի 10-ին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը «Ազգային արժեքների պահպանման և տարածման» դրամաշնորհային ծրագրի 13 հաղթողների տրամադրեց շուրջ 15.0 մլն դրամ:
Դրա հիման վրա տվյալ աշխատանքների կատարման վերաբերյալ 2018 թ. հունիսի 13-ին մեկ այլ ընկերության հետ ձևական բնույթի կապալի պայմանագիր է կնքվել, ինչի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է արտահայտել Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ:
Հոկտեմբերի 9-ին ժամը 11:20-ին (UTC), Մոգադիշոյի օդանավակայանում տեղի է ունեցել պատահար՝ «Մարս Ավիա» ՓԲԸ կողմից շահագործվող An-74 EK 74008 օդանավը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:
«Եթե մարդը ինքնասպանության փորձ է կատարել, բայց չի մահացել, հավանականությունը մեծ է, որ երկրորդ անգամ կկատարի այդ քայլը, որովհետև իր ֆիզիկական, հոգեկան վիճակին գումարվում է նաև այն տրավմատիկ վիճակը, որը ինքնասպանության փորձի միջոցով ունենում է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՄՀ-ի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ), հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանը:
Ավտոներկրողները բաց նամակ են գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ ճապոնական ավտոմեքենաների բազմաթիվ կուտակումներ են Վրաստանի Հանրապետության տարբեր գյուղերում և քաղաքներում տեղակայված արհեստանոցների առջև։
«Ռոբերտ Քոչարյանն այս պահին կազդուրվում է, նա գտնվում է կազդուրման փուլում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» բշժկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձանց ինքնությունը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Այսօր սևազգեստ մայրերը կրկին Կառավարության շենքի առջև էին: «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը հիշեցնում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց նախորդ ակցիայի ժամանակ սևազգեստ մայրերին հանդիպում էր խոստացել, որը, սակայն, տեղի չի ունեցել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 10-ին, ժամը 11.00-ին, Սեդա Ջագանյանը հայտնաբերվել է Արցախի պողոտայում և ներկայացվել բաժին:
Երևանի հիմնադրման 2801-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներն այս տարի 2005 թվականից ի վեր առաջին անգամ կանցկացվեն ոչ թե հոկտեմբեր ամսվա 2-րդ շաբաթ օրը, այլ՝ հոկտեմբերի 19-ին: Այդ նպատակով գործադիրը փոփոխություն կատարեց իր՝ 2005թ. որոշման մեջ:
Հոկտեմբերի 3-ին Երևանի քաղաքապետը հանդիսավոր կերպով ազդարարեց Երևան քաղաքում աղբահանության օպերատորների հետ պայմանագրերի լուծման մասին և դրա վերաբերյալ պաշտոնական ծանուցումներն ուղարկեց օպերատորներին:
ՀՀ կառավարությունը ցանկանում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ընթացքում Կադաստրի կոմիտե ներկայացվող փաստաթղթերի ցանկից հանել սահմանված կարգով հաստատված շինության նախագիծը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում մեծ ոգևորությամբ արձանագրեց, որ այժմ գտնվում ենք խաղողի մթերման սեզոնի եզրափակման փուլում, և չկա այն աղմուկը, որն այս փուլում միշտ առկա էր լինում։
Տրդատ Սարգսյանն ազատվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից. որոշումն ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ կառավարությունն առաջարկում է զինվորական պատճառական կապով հաշմանդամության կարգ տրամադրել նաև ծառայությունից 5 տարի անց: Այս մասին օրենքի նախագիծը կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
Ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը համաձայն որի՝ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով սահմանվել է՝
168.am-ը գրել էր, որ սպանության և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց։