Բաժիններ՝

Տղամարդը ճաշի մեջ մազ է գտել ու սափրել կնոջ գլուխը

Բանգլադեշում 35-ամյա տղամարդը որոշել է պատժել իր 23-ամյա կնոջը՝ սափրելով նրա գլուխը: Այս մասին հայտնել է AsiaOne լրատվական գործակալությունը: Տեղի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն:

Պարզվում է՝ տղամարդը՝ Բաբլու Մոնդալը, որոշել է կնոջն այդկերպ պատժել՝  առավոտյան կնոջ պատրաստած նախաճաշի մեջ մազ հայտնաբերելուց հետո:

Ըստ կայքի՝ Բաբլուն սկզբում շատ բարկացել է, ապա  վերցրել է ածելին և սկսել է սափրել կնոջ գլուխը:

Բաբլուին մեղադրում են կնոջը կտտանքների ենթարկելու և մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Նրան սպառնում է մինչև 14 տարվա ազաազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս