
Բակո Սահակյանը և Դավիթ Տոնոյանը քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: