Այսօր «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 22-ամյա երիտասարդի սպանության, ևս երկու անձի հրազենային մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկած նախագծին: Դրանով առաջարկվում է տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության հանդիպակաց գոտի դուրս գալու համար վարչական տուգանքի չափը բարձրացնել՝ սահմանելով նվազագույն աշխատավարձի 150-ապատկի չափով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ:
Զոհված զինծառայողների ընտանիքները այսօր Կառավարության նիստից հետո պատրաստվում են հանդիպել վարչապետի օգնականի հետ՝ քննարկելու շաբաթներ առաջ իրենց բարձրացրած խնդիրը։
Քաղաքացիական ավիացիայի համար հոկտեմբերի 16-ը շատ կարևոր օր էր, որովհետև Եվրոպայի ամենամեծ ավիաընկերությունը Հայաստան մուտք գործելու որոշում է կայացրել և ինձ զարմացրեց այն փաստը, որ երեկվանից արդեն տոմսեր են վաճառվում։ Այս մասին այսօր Կառավարության նիստում, որպես լավ լուր, հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվելով՝ ճի՞շտ եմ հասկացել, որ հիմա Երևանից Հռոմ և Միլան 30-56 եվրոյով կարելի է ինքնաթիռի տոմս գնել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել զոհված զինծառայողների մայրերի հետ:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 05:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է):
«911» ծառայություն հոկտեմբերի 17-ին, ժամը 08:58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի է ունեցել երկհարկանի բնակելի շինության փլուզում. ներսում կան քաղաքացիներ:
Թեև որոշ ուժերի կողմից հասկանալի շահադիտական նպատակներով հատվածական բողոքներ էին հնչում, սակայն հանրային սխալ ընկալման հիմնական պատճառ դարձավ ապօրինի գործընթացներով ստեղծված հանձնաժողովը, որը, չունենալով համապատասխան իրավասություն կամ իրավական հիմքեր, անհիմն և պիտակավորող ձևակերպումներով («գիտական անբարեխղճություն» և այլն) փորձեց նախկին համակարգի բոլոր խնդիրները բարդել ինձ վրա:
Զոհված զինծառայողների ընտանիքները կրկին Կառավարության շենքի մոտ են:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է զոհված զինծառայողների մայրերի հետ. ուղիղ
Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աթոյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկություն ստացանք, որ Իջեւանում հրդեհներ են բռնկվել՝ այրվում է անտառը։ ԱԻՆ-ից հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ ամեն ինչ արվում է իրավիճակը կարգավորելու համար։
«Մայրաքաղաքում ոստիկանի սպանության լուրը երեկ ցնցեց ամբողջ երկիրը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի լույս 16-ի գիշերը 18-ամյա Սամվելն ու 16-ամյա Հրաչը, որոնք եղբայրներ են, Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքում գտնվող վարսավիրանոցներից գողություն են արել, գողոնն էլ թաքցրել կամրջի տակ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնց հիման վրա սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Բջնի գյուղի գազամատակարարումը:
Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետարանում այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի համայնքների ղեկավարների և վարչական շրջանների պատասխանատուների մասնակցությամբ, քննարկել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող առաջնահերթ հարցեր։
Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1-րդ հոդվածով սահմանվել է հարկադիր էկեկտրոնային աճուրդի արդյունքում ձեռք բերված գույքը հարկադիր կարգով վտարելու համար դիմում ներկայացնելու ժամկետ:
Տարիներ առաջ նրանք խոշտանգվել են մոր կողմից, ինչից հետո տեղափոխվել են մանկատուն, նրանցից մեկին 7 տարեկան հասակում մայրը դանակահարել է, ինչի համար և դատապարտվել է:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ԵԱՏՄ երկրներում կարգավորվում են կենսաթոշակային ապահովության բնագավառում միության անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հոկտեմբերի 21-23-ն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքի հետ։
Ռումինիայի խորհրդարանի շենքում հոկտեմբերի 15-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ու Ռումինահայոց միության աջակցությամբ բացվել է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» օրենքի ընդունման կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 16-ին, ժամը 14:27-ին տեղեկություն է ստացել, որ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմը Գյումրի քաղաքից արևմուտք ընկած հատվածում հրդեհի օջախներ է նկատել:
Հայաստանի ժուռնալիստների միությունը Հայ մամուլի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է տարածել:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին։ Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: