 
                        «Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը
 
                                    Հոկտեմբերի 13-ին՝ երեկոյան ժամը 19:50-ի սահմաններում և 14-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հիմնարկի արտաքին պահակակետի տարածքում նկատել են դրսից ներնետվող կասկածելի առարկաներ: Տարածքի զննությամբ հայտնաբերվել են թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 2 դեղահաբ: Այս մասին հայտնում է ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը։
Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։
 
  
 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        