Կառավարությունը` ընդդեմ Ազգային ժողովի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հեղինակել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
«Ժողովուրդ» թեթը տեղեկացավ, որ, ըստ նախագծի, 2008, 2012, 2014, 2017, 2018 թվականներին Սեւանա լճից 170 մլն մ3 առավելագույն չափաքանակից ավելի ջրառ է իրականացվել: Եվ լճի մակարդակի իջնելու հետեւանքով մեծացել է ճահճացման վտանգը:
Առաջարկության նպատակն է բնակլիմայական պայմանների պատճառով լճի ջրային բացասական հաշվեկշռի պարագայում սահմանափակել ավելի ջրառի իրականացումը:
Կառավարության եզրակացությունը դրական չէր:
Սակայն ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանի հավաստմամբ՝ երաշտ տարիներին հնարավոր չի լինի օգտվել լճի ջրերից: Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրինագծին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: