Բաժիններ՝

Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում

Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։ Այս մասին հայտնում է Հայաստանում ՄԹ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Պրն Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել պրն Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը»,–ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Ալան Գոգբաշյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան՝ որպես Ջուդիթ Ֆարնուորթի իրավահաջորդ։ Նա իր պարտականությունների կատարմանն անցնելու էր 2019 թվականի սեպտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031