Բաժիններ՝

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Սևանա լճից հավելյալ ջրառը սահմանափակող օրենքի նախագծի

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Սևանա լճի ջրային բացասական հաշվեկշռի պարագայում ավելի ջրառի իրականացումը սահմանափակող օրենքի նախագծին: Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը քննարկել է հանձնաժողովի հոկտեմբերի 14-ի նիստում:

Նշվել է, որ 2008, 2012, 2014, 2017, 2018 թվականներին Սեւանա լճից 170 մլն մ3 առավելագույն չափաքանակից ավելի ջրառ է իրականացվել: Լճի մակարդակի իջեցման հետեւանքով մեծացել է ճահճացման վտանգը: Բնական ռեժիմի փոփոխությունը կհանգեցնի լճի եւ նրա ավազանի էկոլոգիական հավասարակշռության խախտմանը: Մասնագետները հաշվարկել են, որ Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանն է ջրի մակարդակի բարձրացումը:

Առաջարկության նպատակն է բնակլիմայական պայմանների պատճառով լճի ջրային բացասական հաշվեկշռի պարագայում սահմանափակել ավելի ջրառի իրականացումը:Կառավարության եզրակացությունը դրական չէր:

Քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել օրինագծին՝ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս