Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Արաբկիրի, Այվազովսկու, Անդրանիկի, Հակոբյան, Սայաթ-Նովայի, Կամոյի, Նաիրիի, Մելիքյան, Մուրացանի փողոցների, «Լազեր» թաղամասի և հարակից կազմակերպությունների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: