
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իբրև սուբսիդավորում ՀՀ-ից ապօրինի կերպով առանձնապես խոշոր չափերով գումարներ է ստացել. հաղորդում՝ հանցագործության մասին

«Շին Արտս» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Սահակյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու վերաբերյալ հերթական հաղորդումն է ներկայացրել, այս անգամ՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ղեկավար Արթուր Աղաջանյանին:
Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:
Սամվել Սահակյանը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից ենթադրյալ հանցավոր գործողություններ կատարվել են ոչ միայն իրենց կազմակերպության նկատմամբ, այլ նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Նշված արարքները կատարվել են գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինի, գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի պաշտոնավարման ընթացքում, որի ժամանակ գլխավոր հաշվապահը եղել է Վեներա Ավետիսյանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով: