Բաժիններ՝

Հրդեհ է բռնկվել «Մողոս» կոչվող հանդամասին հարակից անտառում

Հոկտեմբերի 18-ին, ժամը 10:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի «Եղիշավան» սարում այրվում է անտառ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մողոս» կոչվող հանդամասին հարակից անտառում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:40-ին, մարվել՝ 14:15-ին:

Այրվել են մոտ 4 հա անտառամիջյան տերևներ և 20 ծառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության 8 աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031