Բաժիններ՝

Ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով իրականացվել է ուժեղացված ծառայություն

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու նպատակով օրերս իրականացրել են ուժեղացված ծառայություն։

Արդյունքում բաժնի սպասարկման տարածքի տարբեր մասերում հայտնաբերվել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել չորս տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել ընդհանուր 10 խմ ավելի փայտանյութով։

Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Ապօրինի ծառահատումների հանգամանքները պարզելու նպատակով ոստիկանության Ճամբարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում նշանակվել է մասնագիտական ստուգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031