Բաժիններ՝

Վիրավոր ոստիկանը դուրս է գրվել հիվանդանոցից

Հոկտեմբերի 16-ի գիշերը գրանցված միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է՝ գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: 

«Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից: Նա իրեն լավ է զգում: Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց»,- փոխանցեց Ծովինար Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031