Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը աշխարհի երիտասարդներին կոչ արեց հիմա սկսել ապագայի կերտման գործընթացը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխարհում ապրող բոլոր երիտասարդների կոչ արեց հենց այս պահից սկսել ապագայի կերտման գործընթացը: Այս մասին Փաշինյանն ասաց նոյեմբերի 12-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ընթացքում:

Հարցազրույց եմ տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։

Հարցազրույց եմ տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությանը։

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 12. November 2019

«Ես կցանկանայի կոչ հղել հատկապես երիտասարդներին, որովհետև իրականում նրանցն է ապագան: Ես կոչ եմ անում, որ նրանք իրենց մտքում պատկերացնեն ապագան, որի մեջ ապրելու են, և հիմա սկսեն կառուցել այդ ապագան: Այդ ամենի համար, անկասկած, կրթություն է անհրաժեշտ: Մենք պանելային քննարկման ընթացքում քննարկեցինք կրթության կարևորությունը: Մեր հիմնական առաքելությունն է՝ կրթությունը ավելի հասանելի դարձնել բոլոր երիտասարդների համար, սակայն ես վստահ եմ, որ կրթությունը կարևոր է բոլորի համար, անկախ տարիքից, որովհետև իմ կարծիքով կրթությունը երկարաժամկետ գործունեություն է: Այսպիսով, իմ կոչն է երիտասարդներին՝ ստեղծել, սկսել ապագայի կերտման գործընթացը հիմա»,- ասաց Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս