
ԱԺ-ն քննարկում է ժամանակավոր կալանավորման բողոքարկմանն առնչվող օրենքի նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկելի դարձնելու մասին օրենքի նախագիծը:
Այս մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը:
«Օրենքի նախագիծը նպատակ ունի բողոքարկելի դարձնել ժամանակավոր կալանավորման կիրառումը մերժելու մասին դատարանի որոշումը: Ներկայումս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ միջնորդությունը քննարկելիս դատարանը լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով»,- ասաց Գալյանը: