
Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել են ավտոմեքենաներ. երեխա է վիրավորվել

Նոյեմբերի 12-ին, ժամը 22։31-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra F» (վարորդ՝ Աբրահամ Գ., ծնված 1997 թ.), «Mercedes C180» (վարորդ՝ Էրիկ Բ., ծնված 1994 թ.), «Toyota Corolla» (վարորդ՝ Մնացական Հ., ծնված 1979 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Էրիկ Ու,, ծնված 1998 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (երեխա) հոսպիտալացվել է (գտնվելու վայրը և տվյալները չի հաջողվել պարզել):
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: