Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի և Ամասիայի բաժիններ օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, այդ թվում նաև ԱԱԾ-ից, որ ՀՀ Շիրակի մարզի գյուղական երկու համայնքների նախկին ղեկավարների աշխատած ժամանակահատվածում, համայնքապետարանում թույլ են տվել ֆինանսատնտեսական բնույթի մի շարք չարաշահումներ, առերևույթ յուրացվել կամ վատնվել են համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների համար, ինչպես նաև ուսման վարձերի փոխահտուցման նպատակով համայնքային բյուջեներից դուրս գրված դրամական միջոցները:
Քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր առավոտյան գնացել էին գործարար Արկադի Համբարձումյանի առանձնատան տարածք և տեղեկացրել, որ պատրաստվում են որոշակի քաղաքաշինական աշխատանքներ կատարել, մասնավորապես՝ պետք է ապամոնտաժեն գործարարին պատկանող տարածքին հարակից պարիսպը, որը, ըստ քաղաքապետի՝ ինքնակամ կառույց է։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին, ժամը 11:00-ին Ալավերդի խոշորացված համայնքի Հաղպատ բնակավայրում իրականացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառում, որի ընթացքում գործարկվելու է շչակը:
Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած շիրակցի տղաներից շատերը վերականգնողական բուժում են ստանում Գյումրու Վերականգնողական կենտրոնում:
Սա դեռ ամենը չէ. օտարաբնակ քաղաքացու հետ կնքվել է ոչ թե աշխատանքային, այլ ծառայությունների մատուցման պայմանագիր, բայց հատուկ այդ նպատակով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում ամրագրված է. «գիտամանկավարժական կազմի բոլոր թափուր պաշտոնների տեղակալումը իրականացվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որին նախորդում է բաց մրցութային ընտրություն»:
Էդ հերոս բառը տեղի անտեղի էդքան մի օգտագործեք, արժեզրկվումա։ Ինձ էլ, կխնդրեմ հերոս չասեք, որովհետև ես հերոսություն չեմ արել, ես ուղղակի արել եմ իմ պարտականությունները, որ պահանջվում էր տվյալ իրավիճակում։ Եթե հերոս չես, չի նշանակում վատն ես, վախկոտ ես, կարաս քաջ լինես, բայց՝ ոչ հերոս։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի աճով պայմանավորված տեսչական մարմինները խստացնում են համաճարակային կանոնների պահպանման գործընթացը՝ վերակազմակերպելով իրենց աշխատանքը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ Առողջապահական տեսչական մարմնի և Ճանապարհային ոստիկանության հետ մարտի 9-ից սկսել են վերահսկողական աշխատանքները:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի մշտական ուշադրության և հոգածության կենտրոնում են Արցախի ու արցախցիների սոցիալական խնդիրները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 8-ին հատուկ զեկուցումով է հանդես եկել Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած քննարկմանը՝ ներկայացնելով Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը:
«Սիսական ջոկատ»-ը հայտարարել է, որ անհայտ անձինք մարտի 8-ին մուտք են գործել հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տուն և գողություն կատարել:
Մարտի 9-ի ցերեկը, 10-ին, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, կորոնավիրուսի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանն այսօր հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող պրոֆեսիոնալ բժիշկները բազմիցս բարձրաձայնել են, որ ժամանակին սխալ նշանակված բուժման արդյունքում, հետագայում իրենց համար խնդիրներ են առաջացել՝ բուժելու կորոնավիրուսը։
Մարտի 7-ին, ժամը 04.30-ին, Երևանի Հալաբյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ցանկապատին. 33-ամյա վարորդ Արկադի Ղուկասյանը մահացել է տեղում, իսկ 23-ամյա ուղևորուհի Ազատուհի Ղարիբյանը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է Սյունիքում տեղի ունեցած հնարավոր ապօրինի որսի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում վարազի ապօրինի որսի մասնակիցներ են հանդիսացել նույն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել է էքսպրես-բեռների հայտարարագրման գործընթացը: Կառավարության որոշմամբ, հաստատվել են էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային հայտարարագրի պարզեցված թղթային ձևերը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի սակրավորները շարունակում են հետազոտել Արցախում մասնավոր տների և ենթակառուցվածքների սոցիալապես կարևոր օբյեկտների պայթյունավտանգ առարկաների առկայությունը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գրեթե ամեն օր քաղաքացին առարկայորեն, շոշափելիորեն իր վրա զգում է թանկացումները. անընդհատ թականում են հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքները:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հայաստանում վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդության վարակման դեպքերի աճը հակահամաճարակային միջոցառումների նվազման հետ չպետք է կապել։
Սասեքսի դուքս Հարին տեղեկացրել է, որ թագավորական ընտանիքը զրկել է իրեն թիկնազորից և ֆինանսական աջակցությունից, երբ ինքն ու իր կինը հայտարարել են բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու մասին:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Ճանապարհային ոստիկանների «թիրախում» կին վարորդներն էին․ շնորհավոր մարտի 8:
Անհայտ անձինք կողոպտել են «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի հայրական տունը:
Ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախի շատ բնակավայրեր օկուպացվեցին, որոնցից մեկը նաև Հադրութն էր, ու տեղացիները, այդ թվում՝ 20-ամյա Մարիամի ընտանիքը, որ կորցրեց ամեն ինչ, հայտնվեցին այս կամ այն շրջանում՝ առանց հագուստի, գումարի:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը:
Արցախի գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների անցմամբ և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ պետությանն առանձնապես խոշոր` ավելի քան 194 միլիոն դրամ գումարի չափով, գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ:
Էրիխ Մարիա Ռեմարկի գրականության երկրպագուները այսուհետ կարող են հայերենով ընթերցել սիրված հեղինակի «Լիսաբոնի գիշերը» ստեղծագործությունը, որի գործողությունները ծավալվում են 1942 թվականին Ֆրանսիայում: