Բաժիններ՝

«Ես ունեի միայն այն, ինչ մնացել էր մորիցս». արքայազն Հարիի խոստովանությունը

Սասեքսի դուքս Հարին տեղեկացրել է, որ թագավորական ընտանիքը զրկել է իրեն թիկնազորից և ֆինանսական աջակցությունից, երբ ինքն ու իր կինը հայտարարել են բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու մասին:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, նրա խոսքով՝ հենց դա եղել Netflix և Spotify հարթակների հետ պայմանագիր կնքելու պատճառներից մեկը: Հարիի խոսքով՝ աջակցությունը դադարեցվել է 2020 թվականի առաջին եռամսյակում:

Ինչպես արքայազն Հարին խոստովանում է, սկզբնական շրջանում նա հույսը դրել էր մորից՝ արքայադուստր Դիանայից ստացած ժառանգության վրա: «Ես ունեի միայն այն, ինչ մնացել էր մորիցս: Եվ առանց դրա մենք չէինք կարողանա նախաձեռնել դա (կարգավիճակից հրաժարվելը՝ խմբ.)», – ասել է վերջինս հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031